Երեւանում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:15-ի սահմաններում Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի Երեւանյան խճուղու թիվ 230 հասցեի դիմաց բախվել են 53-ամյա Հակոբ Ա.-ի վարած ГАЗель մակնիշի 34 99 Լ համարանիշի եւ 84-ամյա Սուրեն Փ.-ի վարած BMW մակնիշի 34 NR 965 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով BMW-ն առաջ է ընթացել եւ վրաերթի ենթարկել հետիոտներ 53-ամյա Գայանե Ս.-ին եւ 16-ամյա Էրիկ Խ.-ին: Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել վթարի հարեւանությամբ գործող կահույքի սրահի նկուղային հարկ մտնող աստիճանների վրա՝ փակելով մուտքի դուռը:





























