Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Օրդինկա փողոցի վրա բեռնատարն ընկել է փոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բ. Օրդինկա փողոցի  22/2 շենքի մոտակայքում ավտոճանապարհով անցնող բեռնատարի տակ գրունտը նստել էր»,- նշվում  հաղորդագրության մեջ:

Արդյունքում, փողոցում երթեւեկությունն ամբողջությամբ արգելափակվել է: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է քաղաքային տրանսպորտի երթուղիների փոփոխության եւ Կադաշեւսկայա փողոցով երթեւեկության ժամանակ խնդիրների մասին: