Ջոն Լենոնի մարդասպանին արդեն 10-րդ անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատման հարցում: Այսպիսով Մայք Չեմպենը, որը 1980-ին սպանել է Լենոնին, կշարունակի ցմահ ազատազրկված մնալ:

Պայմանական վաղաժամկետ ազատման հանձանաժողովը որոշել է, որ նա դեռ վտանգ է ներկայացնում հասարակության համար, հաղորդում է Associated Press-ը:

63-ամյա Չեպմենը ցմահ ազատազրկվել էր 20 տարուց ներում ստանալու իրավունքով: Այդ ժամանակվանից նա 9 դիմում է ներկայացրել, բայց դրանք բոլորը մերժվել են: