Չիլիի դատարանն ապօրինի հարստացման գործի շրջանակներում որոշում է կայացրել բռնագրավել նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի ժառանգներին պատկանող ընդհանուր 1.6 միլիոն դոլարի գույքը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»՝ վկայակոչելով դատարանի որոշումը:
Փաստաթղթի համաձայն՝ կալանքի տակ է առնվում 1,621,554.46 դոլարի գույքը, որը «պատկանել է Աուգուստո Պինոչետին կամ նրա ընկերություններից մեկին»:
Ըստ դատարանի՝ Պինոչետի այրի Լուչիա Իրիարտը եւ մյուս ժառանգները չեն կարող գույքը պահպանելու հույս ունենալ այն հիմքով, որ «իրենք տեղյակ չէին գումարների անօրինական ծագման մասին, որոնց սեփականատերն են հանդիսացել»:





























