Մոսկվայում ձերբակալել են 4 հոգանոց ավազակախմբի, որին կասկածում են ավելի քան մեկ մլրդ ռուբլի էր կանխիկացրելու մեջ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Չարագործները անօրինական բանկային գործարքներ են իրականացրել 2013-2017 թվականներին: Նրանք դրա համար օգտագործել են ավելի քան 60 մեկօրյա ֆիրմաներ բացելով, որոնց հաշիվներին փոխանցել են «հաճախորդների» փողերը:
Ավազակախմբի եկամուտը կազմել է մոտ 300 մլն ռուբլի: Նրանցից երկուսի համար տնային կալանք են սահմանել, մյուս երկուսին ազատ են արձակել չհեռանալու ստորագրությամբ:





























