Տղամարդը կրակ է բացել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի Jacksonville Landing ժամանցային կենտրոնում այն բանից հետո, երբ պարտվել է Madden NFL վիդեոխաղի (սպորտային խաղ, ամերիկյան ֆուտբոլի սիմուլյատոր) մրցաշարում: Հրաձիգը մի քանի մարդ է սպանել, ապա՝ ինքնասպանություն գործել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Los Angeles Times-ը:

Տեղեկությունը ստացվել է մրցաշարի մեկ այլ մասնակից եւ ականատես Սթիվեն Ժավարուսկիից: Նրա խոսքով՝ խաղացողը պարտվելուց հետո դուրս է հանել հրազենը եւ կրակ է բացել՝ սպանելով միանգամից մի քանի մարդու, այնուհետեւ հետո նա ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է CBS-ն, հրաձգության զոհ է դարձել 4 մարդ, եւս 11 մարդ վիրավորվել է: Հանցագործության կասկածյալը մահացել է: Իրավապահ մարմինները ստուգում են՝ ուներ նա հանցակից, թե ոչ: