Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արսեն Խառատյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Արսեն Խառատյանը վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր օգոստոսի 25-ին՝ նաեւ նշելով իր որոշման պատճառները:




























