Հայաստանի Զինված ուժերի 5-րդ զորամիավորումում հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ զորամիավորման վարչակազմի հետ անկացվել են շտաբային մարզումներ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարժանքի ժամանակ խնդիր էր դրվել ստուգել սպայակազմի գործողությունների իրատեսությունը, կառավարման մարմինների գործնական ունակությունները, ինչպես նաեւ` մասնագիտական վարպետությունը հաշվարկներ կատարելիս եւ պաշտպանական օպերացիայի վերաբերյալ առաջարկություններ անելիս: