«Ժառանգություն» կուսակցությունը հրապարակել է սեպտեմբերի 23-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններում իր թեկնածուների ցանկը: «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, եռյակի մյուս երկու հորիզոնականներում են Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը:

Ընդհանուր առմամբ, «Ժառանգության» ընտրացանկում 49 քաղաքական գործիչներ, տարբեր մասնագետներ, քաղաքացիական հասարակության եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ երիտասարդական ակտիվիստներ են ընդգրկված: Ընտրացուցակի առաջին 20 հորիզոնականներում ընդգրկված են հետեւյալ թեկնածուները.

1. Հովհաննիսյան Րաֆֆի - Արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության, Հայ իրավաբանական միության, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի, «Օրրան» բարեգործական կազմակերպության համահիմնադիր

2. Մարտիրոսյան Արմեն - «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

3. Խուրշուդյան Հովսեփ - «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար, «Արաքս» հրատարակության հիմնադիր

4. Աղբալյան Սեդա - «Աղբալյան Ֆեմիլի» ՍՊԸ-ի համահիմնադիր տնօրեն, հաղորդավար

5. Մարտիրոսյան Ռշտուն - Գավառի պետական համալսարանի դասախոս

6. Ղահրամանյան Գեւորգ - «Ժառանգություն» կուսակցության խոսնակ

7. Արզումանյան Ֆիլիպ - ԱՐԶ Հոլդինգ ՍՊԸ-ի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ

8. Աբասյան Գայանե - «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի մասնագետ

9. Թունյան Վարդան - Կարեն Դեմիրճյանի թանգարան, գիտաշխատող, «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» Հ/Կ-ի նախագահ

10. Ավետիսյան Ավետիս - Ֆինանսիստ, նախկին քաղբանտարկյալ

11. Ստեփանյան Արմենակ - ճարտարագետ-շինարար

12. Մալխասյան Սոնա - «Օրրան» բարեգործական հ/կ-ի կրթական ծրագրերի համակարգող

13. Բարխուդարյան Սուսաննա - տնտեսագետ-ինժեներ

14. Ալեքսանյան Վանիկ - լրագրող, ինքնագործ կինո-ֆոտո ակումբի ղեկավար

15. Գրիգորյան Դավիթ - ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի բժիշկ

16. Ոսկանյան Մարիաննա - «Գիացինտ» Արտադրական կոոպերատիվի տնօրեն

17. Գամաղելյան Տաթեւիկ - «ՀԱՏԻՔ» ՍՊԸ-ի մարքեթինգի պատասխանատու

18. Բարխուդարյան Արմեն - Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնի դասախոս

19. Քալաշյան Զեմֆիրա - Արմավիրի մարզ, Գյուղ Ֆերիկ հիմնական դպրոցի ուսուցչուհի, «Դասավանդիր Հայաստան»-ի մասնակից

20. Աբրոյան Ստելլա - իրավաբան