Գեորգի Մարգվելաշվիլին չի առաջադրի իր թեկնածությունը Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Վրաստանի նախագահն այս մասին ասել է այսօր լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն: «Ես չեմ պատրաստվում մասնակցել այս ընտրություններին: Ես կշարունակեմ ձեզ հետ միասին ծառայել մեր երկրին մեկ այլ ձեւով»,- ասաց նախագահը:
Հաջորդ շաբաթ լրանում է Գեորգի Մարգվելաշվիլին 49-ամյակը: 2013 թվականի հոկտեմբերի 27-ին նա ընտրվել էր 2012 թվականին խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում:





























