Հարգելի տնօրեններ և ծնողներ, կոչ եմ անում ցուցաբերել զգուշավորություն դպրոցներում հայտնված կասկածելի կազմակերպությունների առաջարկած միջոցառումների հարցում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Խնդրում եմ նախապես տեղեկանալ այդ կազմակերպությունների վերաբերյալ, ծանոթանալ նրանց գործունեությանը՝ նախքան նրանց կազմակերպած միջոցառումներին աշակերտների մասնակցությունը թույլատրելը։
Այս հարցում ծնողական խորհուրդների ներգրավվածությունը շատ կարևոր է։ Բարեգործական ծրագրերի անվան տակ կարող են իրագործվել բիզնես ծրագրեր։ Հրավիրում եմ նաև մարզպետարանների և Երևան քաղաքի հանրակրթության պատասխանատուների ուշադրությունը»,-գրել է նա:
Նշենք, որ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր Fecebook–ի էջում տեղեկություն էր տարածել, որ «Չումբո»–ն «կրկին կասկածելի միջոցառման տոմսեր է բաժանում հանրակրթական ուսումնական հաստատություններում և դպրոցներում»:





























