Հռոմից զբոսաշրջիկներին ոստիկանները ձերբակալել են Սարդինիայի լողափերից քարեր գողանալու համար։ Ամուսնական զույգը մտադրվել էր ավտոմեքենայով քարերը տուն տանել որպես հուշանվեր, գրում է «Իտալիա պո ռուսկի» պորտալը։
Զույգը ցանկացել է լքել Սարդինիան հուշանվերներով, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է Օլբիա նավահանգստում։
Քարերը փոխանցվել են Ծովային վարչությանը, դրանք կվերադարձվեն լողափ, իսկ զույգին տուգանել են 900 եվրոյով։





























