ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելուց հետո հայ գիտնականների համար հասանելի են դարձել «Հորիզոն 2020» -ի Twinning եւ ERA Chair ենթածրագրերը:
Անցյալ տարի Հայաստանից այս ենթածրագրերի համար 7 դիմում էին ներկայացրել, սակայն նրանցից ոչ մեկը դրամաշնորհ չստացավ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Widening NCP Armenia-ից Տիգրան Արզումանյանը նշեց, որ հայ գիտնականները դրամաշնորհների հայտերի հաջող գրելու փորձ դեռեւս քիչ ունեն:
Հայաստանի բոլոր հետաքրքրված գիտնականններին գիտելիքներ տալու համար, Երեւանում սեպտեմբերի 13-ին եւ 14-ին «Հորիզոն 2020»-ին նվիրված վարպետության դաս է անցկացվում:
Միջոցառման շրջանակներում մասնագետները կպատմեն, թե որոնք են դրամաշնորհի չարժանացած հայտերի գլխավոր խնդիրները եւ թույլ կողմերը, իսկ Կիպրոսից եւ Լեհաստանից հրավիրված փորձագետները կկիսվեն իրենց փորձով: Սեպտեմբերի 14-ին նախատեսվում է «Ինչպես գրել հաջող նախագծեր» թեմայով սեմինար անցկացնել:
Տիգրան Արզումանյանը նշեց, որ անցյալ տարի Twinning-ի եւ ERA Chair-ի դրամաշնորհներ չստացած նախագծերի մեծ մասը նախատեսվում է նորից գրել, ուղղել, ուշադրության արժանացնելով միջոցառման ընթացքում ձեռք բերված գիտելիքները, որից հետո դրանց հեղինակները դրամաշնորհների հայտեր կներկայացնեն:
«Հորիզոն 2020»-ը, որը հայտնի է նաեւ որպես ԵՄ-ի 8-րդ գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման ծրագիր (РП8), ԵՄ-ի ֆինանսավորմամբ յոթամյա ծրագիր է, որը կոչված է ավելացնել նորարարական տեխնոլոգիաների, հայտնագործությունների եւ հեռանկարայաին աշխատանքների թիվը գիտական լաբորատորիաներից գաղափարները առաջխաղացնելով դեպի շուկա:
Սա ԵՄ պատմության ամենամեծ շրջանակային ծրագիրն է, եւ նրա բյուջեն կազմում է մոտ 80 միլիարդ եվրո:
Տիգրան Արզումանյանը նշեց, որ Հայաստանը ծրագրի գոյության ընթացքում ստացել է շուրջ 1.7 միլիոն եվրո դրամաշնորհ:




























