Իլոն Մասկի SpaceX-ը հայտարարել է, որ ընտրել է մարդու, որը պատմության մեջ առաջին անգամ BFR (Big Falcon Heavy) հրթիռով որպես զբոսաշրջիկ կուղեւորվի Լուսնի շուրջ թռիչքի, գրում է ՌԲԿ-ն:

Ընկերությունն այս իրադարձությունը կարեւոր քայլ է անվանել հասարակ մարդկանց տիեզերքում ճանապարհորդելու հնարավորության տրամադրման ճանապարհին: Թե ով է այդ զբոսաշրջիկը, ընկերությունը դեռ չի բացահայտում:

 «Թե ով կմեկնի եւ ինչու, կիմանաք երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին», —Twitter-ում հայտնել է ընկերությունը: