ԱՄՆ հայտարարություններից հետո Թուրքիան հայտնվել է գարշելի տնտեսական հարձակման ներքո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթով հանդես գալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների առաջ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք բախվել ենք թուրքական տնտեսության դեմ ուղղված գարշելի հարձակման այն բանից հետո, երբ մի շարք բացասական հայտարարություններ մեր երկրի մասին ԱՄՆ–ի կողմից որպես արդարացում հնչեցին»,–նշել  է նա։