Լեհ գիտնականներն առաջին անգամ մարդու մումիայի մեջ սկյուռի բույն են գտել, հայտնում է Forensic Science International ամսագիրը։

Դին հայտնաբերվել է  2 տարի առաջ Լեհաստանի հարավ–արեւմուտքում գտնվող անտառում։ Մահը վրա էր հասել 2003 թվականին։ Դին կախված է եղել շուրջ 25 մետր բարձրության վրա։

Սովորաբար դիերի ներսում բնակություն են հաստատում միայն ռեդուցենտները (մանրէներ ու որդեր), սակայն այս անգամ դրանում բնակություն էին հաստատել նաեւ կենդանիներ, որոնց գիտանակնները բացարձակապես չեն սպասում տեսնել։

Տղամարդու դիակում բնակություն էին հաստատել ճանճեր, մրջյուններ, մեղուներ, բայց ամենաանսպասելի «հայտնաբերումը» սկյուռի բույնն է եղել։

«Այս «գտածոն» կօգնի ավելի լավ հասկանալ մեղուների, իշամեղուների, սկյուռների պահվածքը։ Սա ցույց է տալիս, որ մարդկային դին, եթե այն համապատասխանում է այդ օրգանիզմների պահանջներին, նույնպես կարող է նրանց համար բույն ծառայել»,–նշել է հեղինակներից Մարցին Կադեյը։