Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ռուսական քաղաքացիություն ստանալուց հետո է հիմա էլ ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ։

Թուրքական Aydinlik պարբերականի հետ զրույցում Ժերար Դեպարդյեն հայտնել է, թե հոկտեմբերին մեկնելու է Թուրքիա եւ հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայտնի դերասանը նշել է, թե ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերել՝ հիշեցնելով, որ արդեն ունի Ռուսաստանի եւ Թունիսի քաղաքացիություն։

Նշվում է, որ թուրքական պարբերականի թղթակիցը Ժերար Դեպարդյեի հետ զրուցել է Հյուսիսային Կորեայում։