Վենեսուելայում պարենամթերքի գները բարձրացնելու մեղադրանքով կալանավորվել են  սուպերմարկետների 34 մենեջերներ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է Reuters-ը:

«Մենք սուպերմարկտենրի խումբ ունեինք, որոնք մարդկանցից թաքցնում էին մթերքները եւ փող շորթում: Խոշոր սուպերմարկետների 34 մենեջեր օրենքի խախտման համար հայտնվել է ճաղերի հետեւում», - ասել է Մադուրոն:

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ կալանավորված մենեջերներից շատերը աշխատել են Central Madeirense-ում՝ ցանցում, որը 70 տարի առաջ հիմնադրվել է պորտուգալացի ներգաղթյլաների կողմից: