Կահիրեի մերձակայքում Սաքարա նեկրոպոլի մոտ աշխատող չեխական հնագիտական առաքելությունը V դարաշրջանի հին եգիպտական փարավոնների (մ.թ.ա 2504 – 2347) խոշոր դամբարան է հայտնաբերել: Այս մասին լրագրողներին հայտնել է Հնագույն հուշարձանների հարցերով բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա Վազիրին:

Նրա խոսքով, կրաքարից եւ աղյուսից պատրաստված գերեզմանը պատկանում էր Կա Իռաս անունով մի մարդու, որը ապրում էր V դինաստիայի իշխանության կեսերին՝ Նիֆերեֆա  Նիուսերա փարավոնների ժամանակ:

 Նա ենթադրաբար փարավոնի գործերի հավատարմատարն էր, ինչի մասին են վկայում պատերի փորագրված գրությունները:

Գիտնականները հայտնաբերված գերեզմանում կշարունակեն պեղումները:

Եգիպտական մայրաքաղաքի մոտակայում՝ հնագիտական Սաքարա համալիրում գտնվում է հնագույն նեկրոպոլը, որի առաջին գերեզմանները փարավոնների I դինաստանիային (մ.թ.ա. XXXI - XXIX դդ.) են վերաբերում:

Սաքարայի ամենահայտնի հուշարձաններից մեկը համարվում է Ջոսերի աստիճանաեւ բուրգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: