ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանում է Հյուսիսային Կորեա, որպեսզի հերթական անգամ բանակցի Փխենյանի հետ՝ վերջինիս կողմից միջուկային զենքից հրաժարվելու մասին՝ տեղեկացնում է AP-ն։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուրեթի՝ այցի ծրջանակներում նախատեսվում է Պոմպեոյի հանդիպումը նախագահ Կիմ Չեն Ընի հետ։

Սա գարնանից պոմպեոյի երրորդ այցն է Հյուսիսային Կորեա։ Անցյալ շաբաթ Թրամփը եւս հայտարարել էր, թե հուսով է նորից հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ։