ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է, որ կարանտինային ռեժիմ է սահմանում Պենտագոնի փոստային բաժանմունքում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այնտեղ փոշի պարունակող մի քանի ծրար են ուղարկել, որոնց մեջ ենթադրաբար եղել է թունավոր նյութ՝ րիցին՝ տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ ՀԴԲ-ն զբաղվում է ծրարների պարունակության ուսումնասիրմամբ։
Հիշեցնենք, որ րիցինը բուսական ծագում ունեցող ամենավտանգավոր թույներից մեկն է։




























