Էլեկտրական սարքերի ապաարգելափակման համար գաղտնաբառը տրամադրելուց հրաժարվելու  եւ աշխատակյիցներին նրանց բովանդակությունը ուսումնասիրելու թույլտվություն չտալու դեպքում Նոր Զելանդիայում զբոսաշրջիկները կարող են 3000 դոլարով տուգանվել, գրում է ABCNews-ը:

Հասարակական կազմակերպությունները դատապարտել են իշխանություններին մասնավոր կյանքի մեջ լուրջ ներխուժման համար:

Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ին: Այն նաեւ մաքսային մարմիններին թույլ է տալիս տվյալները սարքերից կրկնօրինակել: «Զբոսաշրջիկները օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անհարմարություն չեն զգա», - ասել են իրավապահները: