Ֆրանսիական «Ազգային ճակատ» (հիմա «Ազգային միավորում») աջ կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը մի քանի օր բուժվելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել, հայտնում է BFMTV-ն:
Քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր սեպտեմբերի 25-ին «կայուն ջերմության» պատճառով: Լը Պենի շրջապատից հայտնել են, որ նա հիմա իրեն լավ է զգում եւ առաջիկայում կշարունակի իր հուշագրության երկրորդ հատորը գրել, որը պետք է ավարտի նոյեմբերի վերջին:
Լը Պենը հունիսի 20-ին իր 90-ամյակը եւս հիվանդանոցում էր նշել: Այդ ժամանակ անհանգստության տեղիք էին տվել նախկինում տարած գրիպի հետեւանքները: Բուժհաստատությունում 10 օր անցկացնելուց հետո նա տուն էր վերադարձել:




























