Անցած 2018 ֆինանսական տարում Պետքարտուղարությունը արտասահմանյան պետություններին 69,7 մլրդ դոլարի զենք եւ ռազմական տեխնիկա վաճառելու թույլտվություն է տվել, հայտնում է Defence News-ը:

Ազգային օրենսդրության համաձայն՝ թույլտվությունը տալիս է արտաքին քաղաքականության գերատեսչությունը: Միաժամանակ, ամերիկյան վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացնում է ընդունված համապատասխան որոշման մասին:

Օրենսդիրներին տրամադրվում է 30 օր նոր ռազմական գործարքի ուսումնասիրման եւ դրա հնարավոր արգելափակման համար: Սակայն հետագայում բանակցությունների միջոցով զենքի եւ տեխնիկայի գինն ու քանակությունը կարող են փոփոխվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս արտասահմանյան պետություններին ամերիկյան զենքի վաճառքի ակտիվացման օգտին, այդուհանդերձ Պետքարտուղարության հավանությունն ստացած գործարքները 2017 ֆինանսական տարում ավելին են եղել՝ 75,9 մլրդ դոլար:

ԱՄՆ պետքարտուղարությունը ընդամենը հաստատել է 70-ից ավելի պայմանագիր: Ավելի շատ հավանություն են ստացել Եվրոպայի երկրների հայցերը՝ 37,34 մլրդ դոլարի 31 հայց: Երկրորդ տեղում են Մերձավոր Արեւելքի երկրները՝ 22,12 մլրդ դոլարի 23 պայմանագիր, հաջորդում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները՝ 8,85 մլրդ դոլար եւ 12 գործարք: