Կիրակի կենտրոնական Նիդերլանդներում դաշտով անցնող վազորդը անակնկալի է բախվել. նա կորյունով լքված վանդակ է հայտնաբերել, հաղորդում է BBC-ն:
Առյուծի ձագը, որը մոտավորապես 4 ամսական է, հայտնաբերվել է Ուտրեխտի մոտակայքում գտնվող փոքրիկ վանդակում:
NOS-ը հաղորդում է, որ անասնաբույժի հետազոտությունից հետո ձագին ուղարկել են երկրի հյուսիսում գտնվող առյուծների պաշտպանության հիմնադրամ:
Տեղական ոստիկանությունը որոնում է կենդանու սեփականտիրոջը:




























