Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կպայքարեն Սոցիալ-լիբերալ կուսակցությունից առաջադրված ուլտրաաջ թեկնածու Ժաիր Բոլսոնարուն եւ ձախ Աշխատավորների կուսակցությունից առաջադրված թեկնածու Ֆերնանդու Ադադը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բարձրագույն ընտրական դատարանի նախագահ Ռոզա Վեբերը, հայտնում է Globo-ն:
Կիրակի պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոս գումարած մեկ ձայն չի ստացել:
Ձայների հաշվարկն ավարտվում է, որի արդյունքներով Բոլսոնարուն ստացել է ձայների 46 տոկոսը, Ադադը՝ 29 տոկոսը:
Ֆերնանդու Ադադը երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի հետեւորդներից է, որը կոռուպցիայի գործեվ պատիժ է կրում եւ այս պատճառով չկարողացավ ինքն առաջադրվել:
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացի երք շաբաթ հետո՝ հոկտեմբերի 28-ին:




























