Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանի տվյալներով հաստատվել են էքսիթ-փոլերի կանխատեսումները՝ Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռոուսեֆը, որն իր պաշտոնից հեռացել էր իմփիչմենթի հետեւանքով, Մինս-Ժերայս նահանգից չի անցել դաշնային Սենատ՝ երկրի խորհրդարանի վերին պալատ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քվեների 100 տոկոսի հաշվարկից հետո Դիլման զբաղեցրել է 4-րդ տեղը՝ ընտրողների 15 տոկոսի աջակցությամբ:

2016 թվականի օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը քվեարկել էր երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆի ինմփիչմենթի օգտին: Առանձին քվեարկությամբ որոշվել էր, որ նա կզրկվի պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:

Բրազիլիայում հանընդհանուր ընտրություններն անցկացվել են կիրակի: Երկրի բնակիչներն ընտրել են նոր նախագահ, նահանգապետեր եւ խորհրդարանականներ: Ձայների 99,99 տոկսի մշակումից հետո Բրազիլիայի նոր ղեկավարը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում, որի ժամանակ կպայքարեն Սոցիալ-լիբերալ կուսակցության ուլտրաաջ թեկնածու Ժաիր Բոլսոնարուն՝ ձայների 46 տոկոսով եւ Աշխատավորների ձախ կուսակցության թեկնածու Ֆերնանդու Ադադը, որը ստացել է ձայների 29,3 տոկոսը: Երկրորդ փուլը կանցկացի հոկտեմբերի 28-ին: