Ինտերպոլի նախկին ղեկավար, Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Խունվեյը կասկածվում է կաշառակերության մեջ, հայտնել է Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին Պեկինում պաշտոնապես հաստատել են, որ մեկ շաբաթ առաջ անհետացած Խունվեյը կասկածվում է օրենքը խախտելու մեջ եւ պետական վերահսկիչ կոմիտեն նրա նկատմամբ հետաքննություն է անցկացնում:  Մի քանի ժամ անց Ինտերպոլում հայտարարել են, որ նա հրաժարական է տվել:

Անցյալ շաբաթ ֆրանսիական լրատվամիջոցները  հաղորդել էին, որ սկսել են սեպտեմբերին Չինաստան ուղեւորված Խունվեյի անհետացման հետաքննությունը: Ինչպես պատմել է նրա կինը, անհետացումից մի քանի օր առաջ, նա դանակով նկար է ուղարկել կնոջը:

Նրա կարծիքով, այսպիսով Ինտերպոլի նախկին նախագահը ցանկանում էր հայտնել, որ վտանգի մեջ է: Գրեյս Մենը նաեւ ասել է, որ Խունվեյն իրեն հաղորդագրություն է գրել՝ «սպասիր իմ զանգին» տեքստով, բայց դրանից հետո կապ չի հաստատել նրա հետ: Նա միջազգային հանրությանը կոչ է արել օգնել ամուսնու անհետացման հետաքննության գործում: