ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խումբը հրապարակել է զեկույց, որում նկարագրել է կլիմայի փոփոխության հնարավոր հետեւանքները մեր մոլորակի վրա, եթե ջերմոցային գազերի արտանետումներն այս մակարդակով լինեն՝ տեղեկացնում է Gazeta-ն։
Զեկույցը կազմել են 40 երկրներից գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են կլիմայի փոփոխությանը նվիրված ավելի քան 6 հազար գիտական աշխատություններ։ Զեկույցում հաստատվում է, որ այնպիսի բնական աղետներ, ինչպիսիք են անտառային հրդեհները, երաշտը, բերքատվության բացակայությունը, մարջանի խութերի ոչնչացումը, Երկրին սպառնում են արդեն 2040 թվականին, այսինքն այժմյան սերնդի օրոք։
Հաշվարկները ցույց են տվել, որ ջերմոցային գազերի արտանետման այսօրվա տեմպերով օդի ջերմաստիճանը եւս 2040թ․ կբարձրանա 1,5 աստիճանով։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ կլիմայի գլոբալ չափերի փոփոխությունները կարող են 54 տրիլիոն դոլար արժենալ։




























