Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ խաղաղ ծրագիրը կարտացոլի Իսրայելի անվտանգության հետ կապված Վաշինգտոնի պարտավորությունը, բայց նաեւ կշոշափի Պաղեստինի խնդիրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջեյսոն Գրինբլատը՝ տեղեկացնում է AFP-ն։
Նա նշել է, որ այդ ծրագիրը «կողմնորոշված է դեպի Իսրայելի անվտանգության պահանջարկները»։ «Բայց մենք պաղեստինցիների հետ էլ ենք ուզում անկեղծ լինել։ Մենք միշտ ձգտել ենք արդար հավասարակշռություն գտնել»,- հավելել է նա։
Նրա խոսքերով՝ խաղաղ ծրագիրը կներառի բոլոր հիմնական հարցերի լուծումը, այդ թվում՝ փախստականների։




























