ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դատարանին խնդրում են մերժել հայցը, որը ԱՄՆ առաջնորդի դեմ ներկայացրել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (Սթեֆանի Քլիֆորդ), հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի իրավաբանները պնդում են, որ Թրամփն ի սկզբանե չէր պատրաստվում Դենիելսի հետ չհրապարակայանացման մասին համաձայնագրի գնալ:
Նշվում է, որ Թրամփի փաստաբանների կարծիքով՝ պոռնոդերասանուհին ինքն է խախտել այդ համաձայնագիրը:




























