ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը պայմանավորվել են  հաջորդ ամիս Բուենոս Այրեսում անցկացվելիք  Մեծ քսանյակի գագաթնաժողովին հանդիպել՝ հույս ունենալով կարգավորել սրված առեւտրային կոնֆլիկտը, գրում է Washington Post–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Առաջիկա հանդիպումը կդառնա առաջին անմիջական բանակցությունները օգոստոսից ի վեր։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածությունը մի շարք հարցերում, վերլուծաբանները չեն ակնկալում ճեղքում հանդիպման արդյունքում։