Կայծակի հզոր լիցքն ընկել է Dassault Falcon 7X օդանավի վրա, որով արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, Նիդեռլանդներ էին թռչում, ինչի հետեւանքով օդանավը աղետից հազիվ է խուսափել, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին, երբ Սասեքսի դուքսն ու դքսուհին Ամստերդամ էին ուղեւորվում՝ գաղտնի միջոցառման մասնակցելու:

30 մլն վոլտ կայծակի հարվածը բաժին է հասել օդանավի քթամասի շրջահոսին՝ թռչող սարքի նավիգացիոն համակարգից ընդամենը մի քանի սանտիմետր հեռու: Այդուհանդերձ, օդանավը կարողացել է հաջողությամբ վայրէջք կատարել Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանում:

Վայրէջքից հետո օդանավն ուղարկվել է վերանորոգման, իսկ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը այլ օդանավ են նստել: