Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 03:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ թիվ 20/1 հասցեում՝ նախկին պոլիկլինիկայի շենքի մոտակայքում, «Toyota 4Runner» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել պոլիկլինիկայի ճաղավանդակներին, այնուհետեւ՝ գազատար խողովակին եւ էլեկտրական սյանը:

Ավտովթարի հետեւանքով գազատար խողովակից առաջացել է արտահոսք՝ առանց բռնկման. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել վտանգավոր տարածքը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

Արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից: