Արարատի մարզում, հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են 46-ամյա Արմեն Մ.-ի վարած Volkswagen Bora մակնիշի 35 TV 475 համարանիշի եւ 58-ամյա Մեսրոպ Ս.-ի վարած Nissan Teana մակնիշի 34 QM 287 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Volkswagen-ի վարորդ Արմեն Մ.-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: