Ֆինանսների նախարարությունը, Տնտեսական զարգացման նախարարությունը, Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը եւ մի շարք այլ գերատեսչություններ պետք է առաջարկներ մշակեն Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում հետագա ինտեգրման համար ապրանքների վերահսկման տեղեկատվական համակարգերի պահանջների ներդաշնակեցման համար:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը գերատեսչություններին այս հանձրանարականը տվել է արտասահմանյան ներդրումների վերաբերյալ խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստից հետո, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ Մեդվեդեւը նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությանը, Տրանսպորտի նախարարությանը, Տնտեսական զարգացման նախարարությանը եւ Դաշնային մաքսային ծառայությանը շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ հանձնարարել է մշակել տրանսպորտային ծախսերի հաստատման կարգը ԵՏՄ տարածքով ապրանքների ներմուծման եւ տեղափոխման ժամանակ մաքսային արժեքը որոշելու համար:
Ավելի վաղ Կառավարության ղեկավարը հայտարարել էր ԵՏՄ երկրների հետ ապրանքների հսկողության համակարգի համատեղ ձեւավորման անհրաժեշտության մասին:
Ռուսաստանն արդեն աշխատում է համակարգի ազգային սեգմենտի ուղղությամբ եւ տարեվերջին, առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով, կկարողանա փորձնական ռեժիմով այն գործարկել:
Դրա համար կօգտագործվեն մաքսային հայտարարագրերից, պիտակավորման համակարգերից տվյալները, ԱՀՀ ԱԱՀ (ԱԱՀ-ի փոխհատուցման հսկողության ավտոմատ համակարգ) եւ ՀԴՄ (հսկիչ-դրամարկղային մեքանայի օգտագործման հսկողության համակարգ):
Ըստ առաջին փոխվարչապետի, Ռուսաստանի տարածքում ապրանքի շարժի հսկողության միասնական համակարգը բյուջե կբերի լրացուցիչ 200-300 միլիարդ ռուբլի:



























