ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններին։ Թագավորը հաստատել է Սաուդյան Արաբիա Պուտինի այցելելու իր հրավերը։ Ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական, մերձավորարեւելյան խնդիրների մասին։
SPA գործակալությունը հայտնել է, որ թագավորը Պուտինին տեղեկացրել է Խաշոգջիի սպանության գործի հետաքննության մասին, եւ հավաստիացրել է, որ սաուդյան կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեղավորները պատժվեն։




























