Բեռլինը պատրաստ է «միջազգային դաշնակիցների հետ միասին համապատասխան միջոցներ ձեռնարկել»՝ կապված Ջամալ Խաշոգջիի սպանության հետ։ Այս մասին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ տեղեկացնում է AP-ն։
Կանցլերի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մերկելն «ամենակտրուկ կերպով» դատապարտել է լրագրողի սպանությունը։ Նա Սաուդյան Արաբիային կոչ է արել «ապահովել արագ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն» եւ պատժել մեղավորներին։
Մերկելը նաեւ խոսել է Եմենում ծանր հումանիտար իրավիճակի մասին եւ պնդել է, որ ՍԱ-ն ապահովի հումանիտար օգնության հասանելիությունը։




























