Խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակաները հարգելի են: Հոկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ, այս մասին հայտարարվեց «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Ըստ նրա, չկա որեւէ քաղաքական կամ տնտեսական գործընթաց, որը կքննարկվի խորհրդարանում, եւ Գագիկ Ծառուկյանը դրա մասին տեղեկացված չլինի: Ճիշտ է, Էնֆիաջյանը խոստովանեց, որ խմբակցության ղեկավարը շատ հազվադեպ է լինիում խորհրդարանի նիստերին եւ դահլիճում գրեթե երբեք խոսք չի խնդրում, սակայն, ըստ պատգամավորի, դա որեւէ նշանակություն չունի:

Հարցին՝ կարող է արդյոք Ծառուկյանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եթե նա խոշոր բիզնեսի տեր է, Վահե Էնֆիաջյանն ասաց.  «Դուք ուզում եք, որ նա սեփականություն չունենա՞»:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում պետք է տեղի կունենան դեկտեմբերին: