Չինաստանում հանքահորի փլուզման հետեւանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է CBS News-ը:

Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ պատահարից մեկ շաբաթ հետո փրկարարներին հաջողվել է հանքահորը մաքրել փլվածքից:

Մոտ 74 մետր խորության վրա 10 հանքափորներ դեռեւս փլվածքների տակ են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում 20 հանքափորներ հայտնվել էին արգելափակման մեջ: