Նախատեսված է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մոջեբի այցը Թուրքիա լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ գլխավոր դատախազը կժամանի սպանված լրագրողի գործով զբաղվող թուրք քննիչների հետ հաղորդակցվելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաուդ ալ Մոջեբի այցը սպասվում է կիրակի օրը, սակայն Սաուդյան Արաբիան այդ առնչությամբ հայտարարությամբ հանդես չի եկել։
Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին, որը հայտնի էր Էր Ռիադի մասին քննադական հոդվածներով, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն այցելելուց հետո անհետացել էր։ Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել էին, որ լրագրողը վիճաբանութկան հետեւանքով սպանվել էր հյուպատոսության շենքում: Սաուդյան Արաբիայում սպանության գործով ձերբակալվել է թագավորության 18 քաղաքացի, սաուդցի միապետը հրամանագիր է ստորագրել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների ազատման մասին:




























