Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Վարդան Բ.-ն Չաուշի փողոցում իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 XC 805 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետեւ՝ քարերին, իսկ հետո՝ գազատար խողովակին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։