Բոսթոնի ամենահայտնի գանգստերներից 89-ամյա Ջեյմս «Ուայթի» Բալջերը սպանվել է Արեւմտյան Վիրջինիայի դաշնային բանտում։
Բալջերին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված, բոլորովին վերջերս էին տեղափոխել Հեյզելթոն։
Reuters-ը տեղեկացնում է, որ Բալջերը երկակի կյանքով էր ապրում՝ որպես շատ հայտնի հանցագործ եւ որպես ՀԴԲ-ի գաղտնի լրտես։
Գանգստերը դատապարտվել էր 2013թ․՝ 11 սպանությունների համար։ Նրան ձերբակալել էին 2011թ․՝ 16 տարվա հետապնդումներից հետո։




























