«Ռոսսելխոզնադզոր»–ի Օմսկի վարչության աշխատակիցները ոչնչացրել են Հայաստանից տարված հերբերաների խմբաքանակ։
«ՕՄՍԿՌԵԳԻՈՆ» պորտալը հայտնում է, որ հոկտեմբերի 29-ին շրջանի տարածք ինքնաթիռով 900 հերբերաներ են բերվել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ստուգման ժամանակ աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասատուներ՝ ծաղկային թրիփս. «Շրջանի տարածքում վնասատուի տարածումը բացառելու համար հրահանգ է տրվել ոչնչացնել վարակված ծաղիկները։ Հոկտեմբերի 30-ին ծաղիկներն այրվել են»,–հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»–ի մամուլի ծառայությունում։




























