Ուկրաինայում Ադրբեջանի նախկին դեսպան (2001–2010) Թալեաթ Ալիևը հերքում է իր մասնակցությունը դեսպանատան վերանորոգման անցկացման ժամանակ 1.85 մլն դոլար հափշտակության մեջ և հափշտակության մեղադրանքների փորձերում նա պատվեր է տեսնում։ Ինչպես հայտնում է minval.az–ը, այս մասին նա հայտնել է Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի գործող դեսպան Ազեր Խուդիևը դիմել է Ուկրաինայի դատախազություն դեսպանատան վերակառուցման ժամանակ հնարավոր հափշտակության հարցով։ «Իմ նկատմամբ մեղադրանքը ոչ մի հիմք չունի։ Ես կարծում եմ, որ դա չափազանց մտացածին պատճառ է ինձանից վրեժ լուծելու համար»,–հայտարարել է նա։