«Հին Երեւան» նախագծի իրականացումը կանգնած է, որովհետեւ խնդիր է առաջացել Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող շենքը երկու մետր տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ինչպես է լուծվելու Կոնդի եւ Ֆիրդուսի բնակիչների հարցը։
«Մինչեւ դա չլուծենք, չի լուծվելու «Հին Երեւանի» նախագիծը, մինչեւ չլուծենք «Հին Երեւանի» նախագծի հարցը, չի լուծվելու Կոնդի եւ Ֆիրդուսի հարցը։ Երբ լուծենք շենքը երկու մետր տեղափոխելու հարցը, մենք կստանանք մյուս հարցերի լուծումը։ Հույս ունեմ, որ խորհրդարանը մեզ կօգնի, այդ երկու մետրի հարցը լուծենք, որ կարողանանք կիլոմետրերի հարց լուծենք»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։



























