ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում ներկայացրեց Մշակույթի նախարարության եւ ԿԳՆ-ի համատեղ ծրագիրը, որը պետք է իրականացվի դպրոցներում:

«Պատկերացրեք, դպրոցում աղմուկ աղաղակով, ՃՈ-ի եւ անվտանգության միջոցառումներով էսկորտ է մոտենում դպրոցին: Սովորաբար ընդունված է, որ այդպես գալիս են նախագահ, վարչապետ, օլիգարխ: Դպրոց է մտնում այդ շարասյունը եւ զրահապատ մեքենայից դուրս է բերվում կերպարվեստի գլուխգործոց՝ առանձնահատուկ անվտանգության պայմաններում:

Սա արվում է նրա համար, որ երեխաներն իմանան, որ իրենց ընկալած «ախռանա»-ի ենթակա սուբյեկտներն ու օբյեկտները  մեզ ու ձեզ հայտնի կատեգորիայի մարդիկ են, այլ այդ նկարն ունի այնպիսի արժեք, որ կարող է արժանանալ նման անվտանգության միջոցառումների: Եվ դասախոսը մեկ ժամվա ընթացքում կներկայացնի, թե ինչու է այդ նկարն այդքան արժեքավոր,-ասաց նա: