«Գազպրոմը» որոշել է թուրքական «Թուրքական հոսքով» գազի գազամատակարարման երթուղին, որը կանցնի Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի տարածքով եւ արդեն մասնակցում է այդ երկրներում նոր խողովակաշարային հզորությունների ամրագրման ընթացակարգին: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:

Բուլղարիա եւ Սերբիա «Թուրքական հոսքով»  «Գազպրոմը»  մատակարարումները պատրաստվում է սկսել 2020 թվականին, Հունգարիա՝ 2021 թվականին, ինչը հնարավորություն կտա 2022 թվականից արդեն  հրաժարվել Ուկրաինայի տարածքով տարանցումից:

«Ըստ էության  սա «Հարավային հոսքի» երթուղին է, որը 2014 թվականին ԵՄ-ում ԱՄՆ-ի ճնշման ներքո սառեցրել էին», - գրում է թերթը:

Այժմ դժվար է նախագծում թերություն գտնել,  «Գազպրոմի» մոտեցումը լիովին համապատասխանում է ԵՄ օրենսդրությանը: Բայց դա դժվար թե ազատի քաղաքական հարձակումներից:

Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի գազի փոխանցման օպերատորների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապագա հզորությունները (open season)  ամրագրելու ընթացակարգի շրջանակներում հրապարակված  նյութերից հետեւում է, որ «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» երկրորդ գծով  Եվրոպա մատակարարման երթուղին  ընտրել է այդ երկրների տարածքով: Բուլղարիա եւ Սերբիա գազը կմատակարարվի 2020 թվականից, Հունգարիա՝ 2021 թվականից, Սլովակիա՝  2022 թվականի  երկրորդ կեսին:

Գործընթացը նախատեսված է ԵՄ օրենսդրությամբ (NC CAM) եւ անհրաժեշտ է նոր գազատարների կառուցման համար: Օպերատորը շուկայի մասնակիցներին առաջարկում է ձեռք բերել ապագա հզորություններ, աճուրդի ավարտից հետո պարտավոր է դրանք կառուցել նշված ժամկետում, իսկ գնորդները պարտավոր են ավելի ուշ վճարել գազի փոխանցման սակագնով:

Այսպես, «Բուլղարգազտրանսը» դեկտեմբերին պատրաստվում է գազախողովակների ապագա հզորությունների համար աճուրդ անցկացնել Թուրքիայից բուլղարական համակարգի մուտքի եւ դեպի Սերբիա ելքի համար:

Մուտքի ժամանակ հզորությունը, որը կարելի է ամրագրել 2020-ի հունվարի 1-ից 20 տարով, տարեկան կազմում է 15,8 մլրդ խորանարդ մետր (ինչը ամբողջությամբ համապատասխանում է «Թուրքական հոսքի» մեկ գծին, ելքի ժամանակ՝ 4 մլրդ խորանարդ մետր, ընդ որում 2021-ի հունվարից 1-ից այն պետք է ավելանա մինչեւ 11 մլրդ խորանարդ մետր:

Թուրքիայից Բուլղարիայի տարածքով այդ ծավալների մատակարարման համար կօգտագործվի ռեւերսային ռեժիմում գործող ենթակառուցվածքների մի մասը:

«Պրովադիա» կոմպրեսորային կայանի մոտ՝ երկրի հյուսիս-արեւելքում կկառուցվի «Նովայա Պրովադիա» կայանը, , եւ դրանից 474 կմ երկարությամբ եւ 7,5 ՄՊա ճնշումով նոր գազամուղ կտեղադրվի, որը Սերբիայի հետ սահմանի մոտակայքում մեկ այլ՝ «Ռասովո» կոմպրեսորային կայանի կողմից կապահովվի:

Գազամուղը սահմանը կհատի Զաեչար քաղաքի շրջանում: Այս երթուղին գրեթե նույնությամբ կրկնում է «Հարավային հոսքի» այդպես էլ չիրականացված  բուլղարական մասի երթուղին (Բուլղարիան ԱՄՆ-ի ճնշման ներքո սառեցրել էր նախագիծը, որից հետո 2014-ի դեկտեմբերին ՌԴ-ն դրանից հրաժարվեց): Համակարգի ընդլայնման արժեքը կկազմի 1,63 մլրդ դոլար: Հոկտեմբերի վերջին Հունգարիայի, Սլովակիայի եւ Ավստրիայի օպերատորները 2022 թվականի հոկտեմբերից արդեն յոթ տարով անցկացրել են նոր հզորությունների ամրագրման աճուրդ: