Նոյեմբերի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը լսելու է Շաքրո Մոլոդոյ մականունով Զախար Կալաշովի վերջին խոսքը, որը դատապարտվել է 9 տարի եւ 10 ամիս ազատազրկման, հաղորդում է Business FM-ը:
Business FM-ի թղթակիցը հաղորդում է, որ նույն օրը վերջին խոսքը կասի նաեւ Իտալացի մականունով Անդրեյ Կոչույկովը եւ Բատիր Բեքմուրադովը: Դրանից հետո քրեական գործերով բողոքարկիչ կոլլեգիան կհեռանա պաշտպանական կողմի բողոքարկման դիմումների համար որոշում կայացնելու նպատակով:
Երկրորդ ատյանի դատարանում Կալաշովի փաստաբանները եւ նրա ենթադրյալ 11 հանցակիցները խնդրել էին չեղարկել Նիկուլինի դատարանի դատավճիռը եւ արադարցնել իրենց պաշտպանյալներին: Դատախազները այն օրինական համարելով խնդրել էին ուժի մեջ թողնել:
Բողոքների քննությունը տեւում է սեպտեմբերի 26-ից եւ արդեն 5 դատական նիստ է անցկացվել: Նոյեմբերի 21-ին պաշտպանական կողմը բանավեճերում ավարտել էր ելույթները, դրան մասնակցել էին երկու պետական մեղադրողներ: Դատավորի խոսքից հետո լսել են 9 դատապարտյալների վերջին խոսքը:
Մարտի 29-ին Մոսկվայի Նիկուլինի դատարանը Զախար Կալաշովին շորթման համար դատապարտել է 9 տարի եւ 10 ամիս ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ 11 մասնակիցներին՝ 7 տարի եւ 4 ամիս ազատազրկումից մինչեւ 9 տարի եւ 4 ամիս ազատազրկման:
Կալաշովի աջ ձեռքը համարվող Իտալացի մականունով Անդրեյ Կոչույկովը 8 տարի եւ 9 ամիս ազատազրկման էր դատապարտվել:
Ընդհանուր դատարանի առջեւ հայտնվել է 14 մարդ: Նրանց մեղադրանք է ներկայացվել 2015-2016թթ. շորթման երկու կետով`8 մլն ռուբլի Մոսկվայի Ռոչդելսկայա փողոցում գտնվող Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից եւ 10 մլն ռուբլի գործարար Լեւ Գարամովից:
Հիմնական դրվագը վերաբերում է Ժաննա Կիմի իրավաբանների եւ օրենքով գող ներկայացուցիչների միջեւ վեճին, որոնք ներկայացնում էին դիզայներ Ֆատիմա Միսիկովայի շահերը: Նա կարծում էր, որ Կիմը իրեն ռեստորանի վերանորգման համար գումարը ամբողջությամբ չի վճարել: Խոսակցությունն ավարտվել էր փոխհրաձգությամբ, որի ժամանակ 2 մարդ մահացել էր, մի քանիսը՝ վիրավորվել:




























