Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, հաստատելով իմ կողմից այսօր բարձրացված փաստերը, միաժամանակ ամբողջությամբ հաստատել է դրանում շարադրված փաստերը։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Հայկ Հովհաննիսյանի մեկնաբանությանը իր այն հայտարարության վերաբերյալ, թե ԲԴԽ անդամ դառնալուց հետո Հովհաննիսյանը շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 

«Հայկ Հովհաննիսյանը միաժամանակ հայտարարել է, թե պատրաստվում է ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել իր ընկերոջը` Արա Զոհրաբյանին ու միաժամանակ հայց ներկայացնել իմ դեմ դատարան (ԲԴԽ անդամը` դատարան):

Հայկ Հովհաննիսյանը զրպարտություն որակելով իմ հայտարարությունը, միաժամանակ ամբողջությամբ հաստատել է դրանում շարադրված փաստերը`

1. ընկերությունն իրենն է,

2. ընկերությունը հանձնել է հավատարմագրային կառավարման,

3. ընկերության բաժնեմասն ինքն օտարել է ս.թ. սեպտեմբերի 20-ին, ինչը գրանցման փուլում է։

Միայն այն հանգամանքը, որ Հայկ Հովհաննիսյանը 2018թ. սեպտեմբերին որոշել է վաճառել բաժնեմասն ինքնին վկայում է այն մասին, որ պարոնն ինքն էլ է լավ գիտակցել շահերի բախման ու կոռուպցիոն ռիսկի վնասը։ Հա՛յկ Հովհաննիսյան, ինչու որոշեցիր օտարել բաժնեմասդ, եթե խնդիր չկար այդտեղ, միաժամանակ եթե կար խնդիր, ինչո՞ւ դա տեղի ունեցավ պաշտոնավարմանդ 4 ամիսներից հետո...

Հ.Գ. մնում է հասկանալ, թե իմ կողմից բարձրացված փաստերը հաստատած անձը, դատարան ու ընկերոջը դիմում է, ոը ի՞նչ անի»,– գրել է Երվանդ Վարոսյանը։